• Կերտե՛նք մեր սերունդների առողջ ապագան
  • Չեմպիոն չեն ծնվում, չեմպիոն դառնում են
  • Ֆիզիկական ուժի ամրապնդում

Մեր մասին

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հիմնադիր-նախագահն է Անդրանիկ Հակոբյանը, ով ունի սև գոտի 5-րդ դան որակավորում, Շիհանի կոչում և շուրջ 20 տարի է մարզչական գործունեություն է ծավալում Հայաստանի Հանրապետությունում։ Ունի 2 բարձրագույն կրթություն, տիրապետում է 5 լեզվի։ Ամուսնացած է, ունի 2 զավակ, ովքեր ֆեդերացիայի խոստումնալից ու օրինակելի մարզիկներից են։

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան հիմնադրվել է 2005թ.-ին, սակայն դեռևս 2001թ.-ից գործում էր Կիոկուշին կարատեի ակումբը։ 2002թ.-ից մինչ օրս կազմակերպվել են բազմաթիվ մրցաշարեր, ցուցադրական ելույթներ, սեմինար-պարապմունքներ և ուսումնամարզական հավաքներ։

2005թ.-ից մինչ այժմ ֆեդերացիան մարզիկների՝ արտասահմանյան մրցաշարերի մասնակցությունն ապահովել է միանգամայն անվճար հիմունքներով։ Այս տարիների ընթացքում ֆեդերացիայի մարզիկները հաղթանակներ են գրանցել ամենատարբեր միջազգային հարթակներում՝ հայոց հիմնը հնչեցնելով և եռագույնը պատվով ծածանելով հետևյալ երկրներում՝ Ճապոնիա, Գերմանիա, Հոլանդիա, Իսպանիա, Հունաստան, Հունգարիա, Ռուսաստան, Վրաստան և այլուր՝ հայրենիք բերելով անհամար ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ։

ՀԿԿՖ-ն 2 անգամ Երևանում կազմակերպել է Եվրոպայի առաջնություն. առաջինը` 2012թ.-ին, իսկ երկրորդը` 2018թ.-ին, որին մասնակցում էին 27 պետությունների շուրջ 700 մարզիկներ, ինչն աննախադեպ երևույթ էր։ ՀԿԿՖ-ի մարզչական կազմն արհեստավարժ է, քանի որ պարբերաբար մասնակցում է միջազգային սեմինարների և վերապատրաստման դասընթացների և՛ արտերկրում, և՛ ՀՀ-ում։

Այսօր ֆեդերացիան գործում է Երևանի բոլոր վարչական շրջաններում և մարզերում։ ՀԿԿՖ-ի առաքելությունն է մատաղ սերնդի ֆիզիկական և հոգեկան առողջության ձևավորումը, անձի լավագույն որակների վերհանումը, վատ ու վնասակար սովորույթներից ձերբազատումը։ Կերտե՜նք մեր սերունդների առողջ ապագան: